Քաղաքացիական հասարակությունը երկիրը ժողովրդավարացնող գործիք է, որը հավասարակշռում է իշխանության և հասարակության փոխհարաբերությունները, հարթելով սուր ծայրերը, թույլ չտալով իշխանության կողմից ռեպրեսիվ մեթոդների կիրառում, ինչը երկիրը կտանի դեպի ավտորիտարիզմ։
Հայաստանում քաղաքացիական հասարակության բացակայությունը արձակել է իշխանության ձեռքերը` անելու ամեն ինչ, իշխանություն պահելու համար։
Ավտորիտարիզմի պայմաններում ձևականորեն «նշանակվում» են նաև քաղաքացիական հասարակության դեր խաղացող խմբեր ու անհատներ, որոնք պետք է արտաքին աչքերի համար ցուցադրեն ժողովրդավարական դեմք, սակայն բովանդակությունը ավտորիտար է։ Հայաստանն այսօր դասական օրինակն է, թե ինչպես է հաստատվում ավտորիտարիզմ ժողովրդական որոշակի խմբերի ծափողջյունների ներքո։
Բռնապետությունը վերջում խժռում է հենց նրանց, ում ծափողջյունների ներքո այն հաստատվում է:
Արա ՊՈՂՈՍՅԱՆ